Քեմբրիջից մասնագետները հետազոտություն են կատարել՝ պարզելու համար, թե արդյոք կա՞ փոխկապակցվածություն մարդու մազերի գույնի և կյանքի տևողության միջև: Գիտական նյութերը հրապարակել է Nature Communications. ամսագիրը:
Հետազոտելով մի քանի հարյուր հազար կամավորների ԴՆԹ-ն՝ գիտնականները հանգել են այն եզրակացության, որ սեռական հասունացումը շուտ է սկսվում մուգ գույնի մազերով մարդկանց մոտ: Ավելի վաղ հետազոտությամբ հաստատվել է, որ որքան փոքր տարիքում է մարդու մոտ սկսվում սեռական հասունությունը, այնքան մեծ է մի շարք հիվանդությունների զարգացման ռիսկը, օրինակ' սիրտ-անոթային համակարգի հիվանդությունների և դիաբետի որոշ տեսակների:
Գիտնականները նաև ենթադրել են, որ մազերի գույնը և սեռական հասունացումը կապված են գլխուղեղի նույն գեղձի միջոցով, որն արտադրում է ինչպես գունավորման վրա, այնպես էլ մարդու հասունացման վրա ազդող հորմոններ:
«Կենսաբանական մեխանիզմների ընկալումը, որն ընկած է այդ փոփոխությունների հիմքում, կարևոր է քայլ է' հասկանալու համար, թե ինչու են սեռական հասունացման ավելի վաղ ժամկետները անքակտելիորեն կապված հիվանդությունների առաջացման հետ ավելի մեծ տարիքում»,- ասվում է հետազոտության մեջ: