Կորոնավիրուսային պանդեմիան ստիպել է տանը մնալ անգամ համաշխարհային աստղերին։ Բացառություն չէ նաև հոլիվուդյան դերասանուհի Ջենիֆեր Էնիսթոնը, ով այս օրերին կարգի է բերում իր պահարանը։

 

Այս մասին նա հայտնել է հեռուստահաղորդավար Հելեն Դեջեներիսին, ով զանգահարել էր դերասանուհուն, որպեսզի իմանա, թե ինչպես է անցնում նրա ինքնամեկուսացումը, հայտնում է msn.ru-ն։

«Վերջին անգամ, երբ մենք խոսեցինք, 30 րոպե առաջ էր, ոչ մի էական բան չի փոխվել, ես դեռ կարգի եմ բերում իմ հսկայական բնակարանը։ Պատրաստվում եմ մի լավ մաքրել այն»։

Ինչպես երևում է՝ դերասանուհին այդ տարբերակով է փորձել զբաղեցնել իրեն։ Միակ բանը, որից աստղը դժգոհում էր՝ տնային կենդանիներն էին, որոնք ամենուր խառնաշփոթ էին ստեղծում։