Երգչուհի Ռոզա Ֆիլբերգը նոր լուսանկար է հրապարակել, որում հմայիչ կերպարում է։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում երգչուհին սեւ, պուտավոր վերնաշապիկ է կրում, որը բաց է ուսերից մեկի հատվածում։ Ռոզան հավաքել է մազերը, նախապատվություն տվել խոշոր աքսեսուարի՝ ականջօղի։ Վառ դիմահարդարումն ընդգծել է նրա գեղեցկությունը։ Հետեւորդները դրական մեկնաբանություններ են գրել. «Հիանալի», «որքան գեղեցիկ եք»։