Հեռուստահաղորդավար Մաքսիմ Գալկինն Instagram-ի իր էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ նրա երեխաները՝ Լիզան եւ Գարին, կորոնավիրուսի արտաքսման «ծիսակատարություն» են իրականացնում:

Տեսանյութում երեխաները սեղանի վրա են դնում ջրով լցված թասը եւ սկսում են պտտվել դրա շուրջ՝ կրկնելով «Մեկ, երկու, երեք, կորոնավիրուս անհետացիր» հումորային ծեսը։

Իր հրապարակումը Գալկինը մեկնաբանել է հետեւյալ կերպ. «Կորոնավիրուսի արտաքսման հնագույն ծիսակատարություն։ Մեր թվարկության 45 թվականի Ռոսնեպոտրեբզազորի թիվ 22322232 արտոնագիր»։

Արտիստը սիրում է ուրախ ընտանեկան տեսանյութերով կիսվել սոցցանցերի իր էջերում։  Այսպես, վերջերս նա ցույց է տվել, թե ինչպես են Պուգաչովա եւ երեխաներն իրեն դիմավորում «Աստղային պատերազմների» երաժշտության ներքո։