Ամբողջ աշխարհում ստեղծագործ մարդիկ յուրիօրինակ կերպով են արձագանքում կարանտինի շրջանին եւ մասսայական #ես մնում եմ տանը կոչին։ Պոտապը որոշել է դրական լիցքեր հաղորդել հանրությանը, որի մի մասը սթրեսի եւ խուճապի վիճակում է։ Նա թողարկել է «Все будет хорошо»-ի երաժշտական իր տարբերակը՝ «Карантин» երգը։

Նորույթը դարձել է նաեւ «Вечерний Квартал»-ի նոր թողարկման դրական նոտան, որի ընթացքում Պոտապին կարելի է տեսնել ու լսել մարտի 28-ին՝ 21։30-ին։ «Մենք՝ ստեղծագործող մարդիկս, շատ նրբորեն ենք զգում իրավիճակը։ Եվ ես խոսում եմ ապագայի մասին, որում մենք ամբողջ տեղի ունեցածը կհիշենք որպես սարսափելի երազ»,- ասում է Պոտապը։