Սոֆի Դեւոյան կրտսերը նոր լուսանկար է հրապարակել, որում հմայիչ կերպարում է։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում նա սեւ շապիկ է կրում։ Նա արձակել է մազերը, նախապատվություն տվել արտահայտիչ շպարին։ Կերպարն ամբողջացրել են ոճային վզնոցներ։ Հետեւորդները գնահատել են լուսանկարն ու հաճոյախոսություններ արել Սոֆիին. «Պարզապես գեղեցկուհի», «չքնաղ Սոֆի»։

Ավելի վաղ հրապարակված կադրերում պարուհին ու դերասանուհին հավաքել էր մազերը։ Նա վառ դիմահարդարմամբ էր. ընդգծված էին շուրթերն ու աչքերը։ Սոֆին նախապատվություն էր տվել նուրբ աքսեսուարներին՝ ականջօղ եւ մատանիներ։ «Կան հաղթել ստիպող աղջիկներ»,- հրապարակումը մակագրել էր դերասանուհին, իսկ հետեւորդները շտապել էին հաճոյախոսություններ գրել նրան. «Սոֆի ջան, այնքան գեղեցիկ եք, որ բառերով անհնար է նկարագրել, ուղղակի հրաշք աղջիկ եք»։