Դերասան եւ Կալիֆորնիայի նախկին նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերի որդին, 19-ամյա Պատրիկն իր ընկերուհի Թեյլոր Բերնսի հետ զվարճանում է Հավայան կղզիներում:

The Hollywood Life-ի տեղեկացմամբ, Պատրիկը Հավայան կղզիներ է ժամանել ընտանիքի հետ: Կրտսեր Շվարցենեգերին նկատել են Թեյլորի հետ օվկիանոսում համբուրվելիս: Ջրում լիուլի զվարճանալուց հետո, պատանիները չորանալու համար տեղավորվել են լողափին, ուր նրանց է միացել Պատրիկի կրտսեր եղբայրը, 15-ամյա Քրիստոֆերը: Եղբայրները գնդակ խաղալու համար կրկին մոտեցել են օվկիանոսին:

Հիշեցնենք, որ Պատրիկն ու Թեյլորը սկսել են հանդիպել անցյալ տարվա դեպտեմբերին: Առաջիկայում կրտսեր Շվարցենեգերին նկարահանումներ են սպասում «Համադասարանցիներ 2» կոմեդիայում, որտեղ նա հանդես կգա հայտնի այնպիսի դերասանների հետ, ինչպիսիք են Ադամ Սենդլերը, Սթիվ Բուշեմին, Քրիս Ռոքը, Սալմա Հայեքը եւ այլք: