Խոյ

Խոյերը սիրում են խաբել, երբ չեն ուզում որեւէ բան անել: Բայց նրանք, մեղմ ասած, վարպետ ստախոսներ չեն, այնպես որ, որպես կանոն շատ հեշտ կարելի է կռահել, որ Խոյը ստում է: Նրանք բավականին հաճախ են ստում, բայց դրան նշանակություն չեն տալիս:  

Ցուլ

Կենդանակերպի տվյալ նշանի ներկայացուցիչները սիրում են խաբել՝ հակառակ սեռի վրա տպավորություն թողնելու համար: Չի կարելի նրանց ամենաստախոս կոչել, բայց նրանք կարող են խաբել եւ նույնիսկ աչքն էլ չթարթել, չէ որ նրանց համար դա ուշադրություն գրավելու միջոց է: 

Երկվորյակներ

Երկվորյակները չափավոր են ստում, բայց գործնականում անհնար է որոշել դա, որովհետեւ նրանք շատ հմտորեն են խաբում: Նրանք այն մարդիկ են, որոնք կարող են ճշմարտությունն ասել, բայց դուք կվախենաք ու կմտածեք, թե նրանք ձեզ խաբում են եւ հակառակը: 

Խեցգետին

Խեցգետինները ծայրաստիճան վեհանձն ու ազնիվ են: Սա հավանաբար Կենդանակերպի ամենաազնիվ նշանն է: Միակ իրավիճակը, երբ նրանք խաբում են, կարելի է կոչել հանուն փրկության սուտը. նրանք մինչեւ վերջ չեն ասում ճշմարտությունը, եթե կարծում են, որ դա անընդունելի է զրուցակցի համար: 

Առյուծ

Առյուծները քիչ են ստում, բայց դա իրոք վարպետորեն են անում: Նրանք հիշում են այն ամենը, ինչ ասել են, այդ պատճառով նրանց բացահայտել կարող է միայն պրոֆեսիոնալը: Նրանք դա անում  են այն բանի համար միայն, որ շրջապատի վրա տպավորություն գործեն, ցույց տան իրենց կարգավիճակը եւ հեղինակությունը:  

Կույս

Կույսը ստի առումով բացառիկ նշան է: Նրանք սիրում են հաճախ խաբել, բայց ինչպես Խեցգետինները, խաբում են միայն չվիրավորելու համար կամ էլ բարի նպատակ հետապնդելիս: Ամենահետաքրքիրն այն է, որ նրանք վիրավորվում են այն մարդկանցից, ովքեր կռահել են իրենց սուտը: 

Կշեռք

Կշեռքները խաբել չգիտեն, նրանց բացահայտելը հեշտ է, սակայն իրականում նրանց  տաղանդն ավելի խորն է թաղված: Այն Կշեռքները, որոնք իրենց մեջ ստի տաղանդ են հայտնաբերել, լիովին օգտվում են դրանից: Սակայն ամենամտերիմներին երբեք չեն ստում: 

Կարիճ

Սա ամենասարսափելի ստախոսն է, որն ամեն ինչի կդիմի, միայն թե իրեն չբացահայտեն: Կարիճները ստում են միայն խղճահարության զգացում առաջացնելու կամ էլ մարդկանց մանիպուլյացիայի ենթարկելու համար: Սա Կենդանակերպի ամենաստախոս նշանն է, որի հետ պետք է ավելի զգույշ լինել եւ չասել, որ բացահայտել եք իրենց:  

Աղեղնավոր

Աղեղնավորները սիրում են խաբել, գունազարդել ճշմարտությունը, բայց մեծ սուտ չեն ասի: Մշտական փոքրիկ ստերը չափազանց նյարդայնացնում են, բայց ընդհանուր առմամբ Աղեղնավորներն ամենաստախոս մարդիկ չեն: 

Այծեղջյուր

Այծեղջյուրները սիրում են խաբել հակառակ սեռի ներկայացուցչին՝ նրա բարեհաճությանն արժանանալու համար: Նրանք նաեւ ստի են դիմում, երբ անհրաժեշտ է ցույց տալ սեփական կարգավիճակը, որը գուցե ընդհանրապես գոյություն չունի: Հաճախ նրանք ծայրաստիճան ստախոս են, բայց հեշտորեն բացահայտվող մարդիկ են: 

Ջրհոս

Ջրհոսները նախընտրում են ոչ թե ստել, այլ ոչինչ չասել: Նրանք ոչինչ չեն չափազանցնի. Ուղղակի կասեն, որ անիմաստ է այս կամ այն թեմայով խոսելը եւ կշարունակեն լռել այն մասին, ինչի մասին անհրաժեշտ են համարում լռել: Քչերը կարող են շատ մոտիկից ճանաչել նրանց: 

Ձկներ

Ձկները ծայրաստիճան ստախոս են, երբեմն գուցե նույնիսկ ավելի ստախոս են, քան Կարիճները: Այդ մարդիկ ստում են բոլորի նման թվալու համար: Նրանք հեքիաթներ են պատմում իրենց, իրենց անձնական կյանքի մասին: Նրանց բացահայտելը բարդ չէ, իսկ նրանց ստերը սովորաբար անվնաս են: