Դերասանուհի Օլյա Հակոբյանը նոր լուսանկարներ է հրապարակել՝ ներկայացնելով իր գայթակղիչ կերպարը։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում դերասանուհին կերպարանք է ընդունել կքանստած։ Կրում է գարնանային, երկնագույն կոստյում․ կիսատաբատ եւ պիջակ։ Իսկ պիջակի տակից երեւում է սպիտակ շապիկը։ Կերպարն ամբողջացրել են սպորտային կոշիկները։ Օլյան մեղմ շպարով է, վարսերն արձակված են։ Հրապարակմանը կցի նա գրառում չի կատարել։