Երիտասարդ դերասանուհի Շուշաննա Թովմասյանը նոր լուսանկար է հրապարակել։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրում դերասանուհին ներկայացել է քնքուշ ու նուրբ կերպարում։ Կադրում Շուշաննան կրում է վանդակավոր զգեստ, ջինե բաճկոն։ Նա արձակել է ալիքավոր վարսերը, նախընտրել ընդգծված շպար։ Հրապարակմանը կից դերասանուհու երկրպագուներն ու հետեւորդները բաղմաթիվ հաճոյախոսություններ ու դրական մեկնաբանություններ են կատարել՝ գրելով․  «Յուրահատուկ», «Շքեղ», «Աննկարագրելի», «Շատ գեղեցիկ», «Չնաշխահիկ», «Արքայադուստր», «Անկրկնելի»։

Ավելի վաղ հրապարակված կադրերում դերասանուհին պատկերված էր ամուսնու հետ։ Սեւ-սպիտակ լուսանկարում զույգը մեղմ գրկախառնված էր։ Շուշաննան նուրբ կերպարում էր. նա բաց գույնի սվիտեր էր կրում, արձակել է մազերն ու նուրբ շպարով էր։ «Սերը գեղեցիկ էր»,- հրապարակումն անգլերերով մակագրել էր դերասանուհին։