Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնը հերթական անգամ հաղթել է Սասեքսի դքսուհի Մեգանին. նրան ճանաչել են թագավորական ընտանիքի ամենաոճային կինը: Այս մասին գրում է Daily Mail-ը՝ հղում անելով LovetheSales.com-ի հետազոտությանը:

Ստացված տվյալների համաձայն՝ ինտերնետ-խանութներում Քեյթ Միդլթոնի հագուստների նկատմամբ հետաքրքրվածությունը վերջին տարվա ընթացքում աճել է 40 տոկոսով անցած տարվա նույն ժամանակամիջոցի համեմատ:

Միևնույն ժամանակ պահանջարկը այն իրերի նկատմամբ, որն ունի Մեգան Մարքլը, ընկել է մինչև 31 տոկոս՝ թագավորական արտոնություններից հրաժարվելուց հետո: Համեմատության համար ներկայացվում է 2017-2019թթ. վիճակագրությունը. այդ ժամանակաընթացքում օգտատիրոջ առցանց ռեթեյլերների որոնվող հարցումների քանակը աճել է մինչև 216 տոկոս:

Նշվում է, որ 2020թ. առաջին ամիսներին Քեյթ Միդլթոնի ամենահայտնի կերպարը դարձել է Alexander McQueen-ի երկար մուգ կանաչ վերարկուն և Suzannah London-ի վինտաժային ոճով զգեստը: Արքայազն Ուիլյամի տիկնոջ՝ Իռլանդիա կատարած այցելությունից անմիջապես հետո այդ իրերի նկատմամբ պահանջարկը մեծացել է համապատասխանաբար 233 և 93 տոկոսով:

Փետրվարին Քեյթ Միդլթոնը առաջին տեղն էր զբաղեցնում Fashion Reatil ակադեմիայի կազմած՝ թագավորական ամենանորաձև անձանց վարկանիշում՝ հետևում թողնելով Մեգան Մարքլին: Նա հավաքել էր ձայների 47.8 տոկոսը, մինչդեռ արքայազն Հարիի տիկնոջ օգտին քվեարկել էր 20.1 տոկոսը: