Երեկ Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը կարգադրել է մինչև ս․թ․ ապրիլի 10-ը Մոսկվայում դադարեցնել բոլոր զանգվածային միջոցառումները, որոնց ներկա է լինելու 5000-ից ավելի մարդ։ Ըստ Մոսկվայի իշխանությունների՝ սրանք կանխարգելիչ գործողություններ են՝ կորոնավիրուսի տարածման վտանգը նվազեցնելու նպատակով։

Այս արգելքը տարածվել է նաև Նունե Եսայանի մոսկովյան մենահամերգի վրա, որը նշանակված էր ապրիլի 4-ին և տեղի էր ունենալու Կրեմլի պետական դահլիճում: