Դեմի Ռոուզի գայթակղիչ լուսանկարները, որոնք արվել են ձյունածածկ լեռների ֆոնին, գրավել են նրա երկրպագուներին։ «Բրիտանական Քարդաշյանը» լուսանկարվել է կարմիր տաբատով, որին շալվարակալ էր ամրացված։ Աստղը դրանց օգնությամբ փակել էր մերկ կուրծը թոփլես ֆոտոշարքի ընթացքում։

Հագուստի առավել բաց տարբերակ դժվար է պատկերացնել։ Երկրպագուները գնահատել են Դեմիի այդ ազատությունը։ Հետեւորդներից մեկը նրան նույնիսկ խնդրել է ազատվել այդ թելերից։ «Ես այդ շալվարակալի երկրպագուն չեմ։ Խնդրում եմ, հանիր այն»,- գրել է նա։

Ռոուզն ինքը լուսանկարները նկարագրել է որպես «ոչնչի մասին չմտահոգվելու նուրբ արվեստը»։ Սակայն երկրպագուները չեն կարողացել կիսել անհոգության զգացումը։ Շատերը հետաքրքրվել են՝ ինչպես է նրա առողջությունն այդ էքսպերիմենտներից հետո եւ խորհուրդ տվել լեռներում ավելի շատ հագուստ կրել։

«Մրսա՞ծ չես։ Կհիվանդանաս գրիպով», «Ինչպես միշտ, հրապուրիչ», «Հիասքանչ արտաքին, լավ ոճ, գեղեցիկ սանրվածք, լավ հրապարակում, Դեմի»,- նշել են հետեւորդները։