Սննդաբան Լիլիթ Բասյանը նոր տեսանյութ է հրապարակել, որում գրավիչ կերպարում է։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում Լիլիթը կրում է սեւ հանդերձանք․ ուլտրակարճ կիսաշրջազգեստ, շապիկ, կաշվե երկար վերնագզեստ։ Լիլիթն արձակել է վարսերն ու վառ շպար ընտրել։ Նրա կերպարն ամբողջացնում են պայուսակն ու երկարաճիտները։ Հրապարակմանը կից նա գրել է․ «Լավ օր ձեզ, իմ մարդիկ։ Բարություն բերեք աշխարհ, սեր նվիրեք։ Մի վախեցեք անհաջողություններից. դրանք նշան են, որ նպատակը մոտ է»։

 

Ավելի վաղ տեղադրված կադրում Լիլիթը նստած էր իր շքեղ մեքենայում։ Նա կրում էր գարնանային հանդերձանք եւ սպորտային կոշիկներ։ Հրապարակմանը կից Լիլիթը գրել էր․ «Ես վստահ եմ՝ այսօր մենք ենք մեր կյանքի տերը, մենք ենք կերտում մեր ճակատագիրը։ Մենք կարող ենք հաղթահարել մեր առջեւ եղած բարդ ճանապարհները և խնդիրները, քանի դեռ մենք հավատում ենք ինքներս մեզ, չենք դադարում գնալ դեպի հաղթանակ, ճակատագիրը միշտ մեր կողմից կլինի»։