Հեռուստաաստղ և ձեռնարկատեր Քիմ Քարդաշյանի ավագ քույրը՝ Քորթնին, բացատրել է իր մերկ լինելու նախասիրությունը: Այս մասին «Քարդաշյան ընտանիք» ռեալիթի շոուի մասնակից և գեղեցկության ու առողջության մասին Poosh կայքի հիմնադիր Քորթնի Քարդաշյանը պատմել է Rose Inc պարբերականին տված հարցազրույցում:

Լրագրողները ուշադրություն են հրավիրել այն փաստի վրա, որ 40-ամյա Քարդաշյանը նախընտրում է սոցցանցերում լուսանկարներ հրապարակել, որոնցում նա անկեղծ հագուստով է կամ մերկ: Լրագրողի համապատասխան հարցին հայտնին պատասխանել է, որ հենց այդպես է նա իրեն առավել հարմարավետ և ինքնավստահ զգում:

Քորթնի Քարդաշյանը նաև խոստովանել է, որ սիրում է ցուցադրել իր մարմնի թերությունները, մասնավորապես՝ ազդրերի հատվածում մկանների անհարթությունը:

2019 թ.-ի օգոստոսին Քորթնի Քարդաշյանն առանց ֆոտոշոփի լուսանկար է հրապարակել և զարմացրել երկրպագուներին: Լուսանկարում հեռուստաաստղը զբոսանավի վրա է՝ սև լողազգեստով և ծղոտե գլխարկով: Օգտատերերի ուշադրությունը գրավել է Քարդաշյանի ազդրերի մկանների անհարթությունը, որը նա չէր թաքցրել հրապարակումից առաջ: