Երգչուհի Լյուբով Ուսպենսկայան ամբողջությամբ դադարեցրել է շփումը դստեր՝ Տատյանա Պլակսինայի հետ, որն ավելի վաղ աղմկոտ սկանդալի ուղեկցությամբ փախել էր տնից։ Ռուսական շանսոնի աստղը հայտարարել է, որ այդ կերպ ցանկանում է դաս տալ 30-ամյա դստերը։ Հայտնի է դարձել, որ նրանք նույնիսկ դադարել են սոցիալական ցանցերում հետեւել միմյանց էջերին։

«Մենք ոչ մի հարաբերություն չունենք, դստերս հետ բոլոր կապերն ամբողջությամբ կտրել եմ։ Եվ հույս ունեմ՝ դա կօգնի։ Որովհետեւ եթե շարունակեմ նրա հետ շփվել այնպես, կարծես ոչինչ չի եղել, դա Տատյանային հույս կտա, թե նա կարող է շարունակել անել ամենն, ինչ ցանկանում է։ Առաջին պտուղներն արդեն տեսնում եմ»,- Starhit-ի հետ զրույցում խոստովանել է նա։

Լյուբովին աջակցում են նաեւ շոու-բիզնեսի գործընկերներն ու մտերիմ ընկերները։ Ի պաշտպանություն երգչուհու՝ հանդես է եկել Մաշա Ռասպուտինան՝ բացատրելով, որ տեղի ունեցածը «մոր դժբախտություն է, եւ այդ դժբախտությունը կարող է տեղի ունենալ ցանկացած տանը. ոչ ոք ապահովագրված չէ»։ Աստղը եւս խնդիրներ է ունեցել դստեր՝ Լիդիայի հետ, միայն թե վերջինս ի տարբերություն Ուսպենսկայայի դստեր, երբեք թմրամիջոցներ չի օգտագործել։ Լյուբովը բազմաթիվ անգամներ դստերը կախվածությունից բուժել է մասնագիտակցած կլինիկաներում։

news.am