Երգչուհի Աստղիկ Սաֆարյանը նոր լուսանկար է հրապարակել, որում ոճային կերպարում է։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում երգչուհին կապույտ վերնաշապիկ-զգեստ է կրում, որը զարդարված է սեւ գոտիով։ Աստղիկ Սաֆարյանը սեւ գույնի երկարաճիտներ է ընտրել, հավաքել մազերը։ Նա վառ շպարով է։ Կադրերն արվել են Իսպանիայում։ Հետեւորդները շտապել են հաճոյախոսություններ գրել. «Կապույտ գույնը ձեզ շատ է սազում», «ինչ շքեղ ես»։

Օրեր առաջ հրապարակված կադրերում երգչուհին սեւ, կարճ զգեստ էր կրում, փքված բաճկոն։ Երգչուհու վարսեը հավաքված էին։ Կերպարն ամբողջացնում էր արեւային ակնոցը։ Հրապարակմանը կից Աստղիկը գրառում չէր կատարել, սակայն երկրպագուները բազում հաճոյախոսություններ էին ուղղել նրան՝ գրելով․ «Թագուհի», «Գեղեցկություն», «Հրաշալի ես»։