Փարիզում Disneyland-ի առաջին աշխատակիցը վարակվել է կորոնավիրուսով: Այդ մասին հայտնում է Parisien թերթը:

Ինչպես նշվել է, տղամարդը տեխնիկական աջակցության գիշերային խմբի աշխատակից է: Նա չի շփվել Disneyland-ի այցելուների հետ:

Նրա մոտ վիրուսի առկայությունը հաստատվել է մեկ օր առաջ: Հիվանդի գործընկերներին խնդրել են կարանտինում մնալ: