Հեռուստահաղորդավարուհի Լերա Կուդրյավցեւան 20 տարվա համագործակցությունից հետո հեռանում է «Муз-ТВ» հեռուստաալիքից: Նման արմատական քայլի է դիմել հայտնի հեռուստաալիքի տնօրեն Արման Դավլեթյարովի նկատմամբ ունեցած վրդովմունքի պատճառով, որը նրան չի ընդգրկել ամենամյա մրցանակաբաշխության հաղորդավարների ցուցակում:
Կուդրյավցևայի համար ցավալի է, որ նա իմացել է ոչ թե անձամբ իր ընկերոջից եւ հեռուստաալիքի ղեկավար Արման Դավլեթյարովից, այլ համացանցում եղած լուրերից։
«Որոշումն արդեն ընդունված է։ Քանի որ երբեմն մի նողկալի արարք խոսում է ամեն ինչի մասին», - հայտարարել է հայտնի հաղորդավարուհին։
Կուդրյավցեւան հավելել է, որ հեռուստաալիքից հեռանալու մասին պաշտոնապես կհայտարարի Մոսկվա վերադառնալուց հետո: Բացի այդ, նա ասել է, որ մտադիր չէ մասնակցել մարտի 15-ին նախատեսված «10 Ամենա» ծրագրի նկարահանումներին: