Յուրաքանչյուր տարիք իր առանձնահատկությունն ունի և դա հասկանալ, բացատրել հնարավոր է նշանների հատկություններով, որոնք համապատասխանում են տարիքին: Մարդու կյանքում գոյություն ունի տարիքային 12 փուլ, որոնցից յուրաքանչյուրը սպասում է իր ժամին և «միանում» է սահմանված ժամանակահատվածում: Սակայն այս ծրագրերից մեկը' կախված ծննդյան օրից, ամբողջ կյանքի համար է: Մարդը պետք է իմանա իր տարիքային կենսական նշանն ու հաշվի առնի այն: Կարդա և նկատի ունեցիր. դեռ հնարավոր է մոտենաս ինքդ քեզ հասկանալուն:
Առաջին կյանք' Աքլոր (նորածին)
Ծնվելով' մարդը ճչում է: Նրա ճիչը կարելի է համեմատել արևածագի աքլորականչի հետ: Կենդանական աշխարհում նման այլ երևույթ չկա: Նորածնի արտաքին անօգնականությունն ու անմտությունը չպետք է մոլորության մեջ գցեն ծնողներին.նա բարձր ինտելեկտուալ է: Նրա մտածողությունը հզոր արագություն ունի. առաջին տարիքը մտավոր մի իսկական փոթորիկ է' տարածության, ժամանակի, ձայների ու գույների ճանաչման առումով: Աքլորը տրամաբանող է: Իսկ այս տարում ծնվածները թողիրենցմեջ երեխայական հատկանիշներ չփնտրեն, այլ' մտքի արագություն, զինվորականի տրամաբանություն, երգահանի լսողություն, նմանակելու կարողություններ:

Երկրորդ կյանք' Կապիկ (1-3 տարեկան)
Երկրորդ տարիքը սկսվում է 1 տարեկանից. ձևավորվում է հիշողությունը, թեկուզ' մանկական: Առաջանում է սեր ծնողների, շրջապատի ու սեփական անձի հանդեպ. շատ հստակ ու շոշափելի սեր: Ցանկանում է ձեռք տալ, բերանը տանել, կծել... ինչո՞վ փոքրիկ կապիկ չէ: Պետք չէ մոռանալ, որ համն ու հմայքը ձևավորվում են հենց այս տարիքում: Կապիկը ինտրավերտ է, այս տարիքում ավելորդ շփում հարկավոր չէ: Կապիկը կամային նշան է: Մի´ խանգարեք երեխայի կամարտահայտմանը:

Երրորդ կյանք' Այծ (3-7 տարեկան)
Երկուսուկես տարեկանից հետո երեխայի հետ տեղի են ունենում շրջապատի համար տհաճ փոփոխություններ: Անուշիկ բալիկը վերածվում է քմահաճ երեխայի: Մարդը ճանաչում է աշխարհաստեղծման ողջ ծավալը, որի առաջին մասը բնությունն է, երկրորդը' գոյություն ունեցող իրերի լեզվական համարժեքը: Նա սպունգի նման ներծծում է բառերը, արտահայտությունները, կերպարները, ֆիլմերն ու հեքիաթները. գլխավորը' նրան միայն «հաց ու ջրով» մի պահեք: Այս տարիքում կարևոր է դառնում ոգևորությունը: Մի չորացրեք նրա արցունքները, թող արտասվի. բարի կմեծանա: Բայց մի մոռացեք խղճալ նրան, նա իսկապես անպաշտպան է այս տարիքում:

Չորրորդ կյանք' Ձի (7-12 տարեկան)
Կամքն այս տարիքի բանալի-հասկացությունն է, ընդ որում' գիտակցական կամքն է' որպես նպատակի խորը իմացություն: Յոթամյա երեխան հանկարծ գիտակցում է, որ իր ճանաչողությունն ու կարողությունները լուրջ չեն: Նա չի կարողանում ոչինչ կարգին անել: Այժմ նա պետք է սովորի ամեն ինչ ինքնուրույն անել: Հնարավորություն տվեք նրան, մի´ խանգարեք կպչուն աջակցությամբ: Այս տարիքում և այս նշանի տակ ծնվածները ինքնակրթվող «մեքենաներ» են: Ձիու երկաթյա կամքն անհաղթելի է: Այս տարիքում երեխան նվիրված է ընտանիքին, նրա կուռքը ծնողներն են, բայց նա արդեն խուզարկում է հասարակությունը:

Հինգերորդ կյանք' Ցուլ (12-17 տարեկան)
Անցումը 12-ից 13 տարեկան տեղի է ունենում անդունդի վրայով: Կամուրջը (ընտանիքը և դպրոցը) ընդամենը քողարկում է այն: Գաղափարախոսական և հոգեբանական փոփոխությունից բացի, փոխվում է նաև տարիքային թաքնված ողջ պահունակը. մարդու կազմվածքն այժմ «առնետային» է, հուզականությունը' «վարազային», գործողությունները' «շնային»: Տարիքի առանձնահատկությունն այն է, որ նա դեռ ընտանիքինն է, բայց մտքերով' ամբողջությամբ հասարակությանը: Առայժմ հարկավոր է ազատություն տալ թերարժեքության բարդույթներին և դրանց հակառակ կողմին' ամեն ինչ չափազանցնելու մոլուցքին: Ամեն դեպքում կամազուրկ տարիք է, այսինքն' միշտ հնարավոր է ազդել դեռահասի վրա (չմոռանաք, որ աղջիկների դեպքում մի փոքր այլ է, և կամքը Ցուլի տարիքում երկաթյա է):

Վեցերորդ կյանք' Առնետ (17- 24 տարեկան)
Վերջապես սիրո տարիք է: Հաստատ սովորելու ժամանակը չէ: Սեռական կենսաբանությունն այլևս չի շրջափակվում գիտակցության կողմից և ինչպես գարնանային քամի' դուրս է պրծնում դեպի ուղեղ: Սիրուց երեսթեքել հնարավոր չէ, բացի այդ էլ անիմաստ է: Այդ իսկ պատճառով կարելի է միայն ապշել զինվորական հրամանատարների այն համառությունից, ովքեր այս տարիքի հենց պիկին փորձում են պատանիներին հեռու պահել մարդկության իգական հատվածից: Այդուհանդերձ, ուսուցումն ընթանում է ոչ թե համակարգված ու տեսական ուղով, այլ գործնականորեն, շոշափելիորեն: Սերն այս տարիքում համամարդկային է:

Յոթերորդ կյանք' Վարազ (24-31 տարեկան)
Անգործունակ տարիք է, որը նման է նախադպրոցականի անշարժությանը: Ընդ որում' մարդը 24 տարեկան է, հնարավոր է' ավարտել է բուհը: Տեսքը համակրելի է, լի' գիտելիքներով, զգլխիչ կրթվածություն, հետաքրքրությունների լայն շրջանակ, իսկ արդյունքը' քիչ: Վարազը «առագաստանավ» է. քամին որ կողմ փչի, այն կողմ էլ կլողա: Աշխատանք ունի' շատ լավ, չունի' էլի լավ: Ցանկացած աշխատանք ի զորու է կատարել, բայց ինքնուրույն գիտակցել առաքելությունը դեռևս տրված չէ: Նա, ով գնում է առավելագույն ծրագրով, պետք չէ վախենալ դրա թույլ իրացումից: Անձի հիմնական խնդիրը մշակութային հարստությունը յուրացնելն է:

Ութերորդ կյանք' Շուն (31-42 տարեկան)
Կատակներն ավարտվեցին: Ինչպես Ձիու տարիքը' անարգել աշխատանքի շրջանն է: Պարտադիր ամուսնություն (երբեմն' երկրորդ), երեխաների ծնունդ, նրանց դաստիարակություն, ամուր տնտեսության ստեղծում, միաժամանակ' կարիերա, սեփական գործի, տարածքի հիմնում… կբավականացնե՞ն արդյոք ուժերը: Եթե նախկինում կյանքի ընթացքը չի արագացվել, այլ ընթացել է տարիքին համապատասխան օրենքներով, ուրեմն' կբավականացնի: Այսինքն' մտածել հարկավոր էր այն ժամանակ, այժմ գործելու հերթն է, երբ մարդ առավել շատ ձգտում է «ինքնավարության», անհատականության:

Իններորդ կյանք' Օձ (42-55 տարեկան)
Ոմանց համար Օձի տարիքը հոգու վերամշակման կարևորագույն շրջան է, իսկ մյուսների համար' պարզապես ճգնաժամ... Աշխատանք, ընտանիք, երեխաներ, գործեր... մեկ էլ հանկարծ գիտակցում ես, որ ողջ այս ստրկությունը, խորհրդավորությունը, կապանքները, ամեն ինչ ավելորդ է, միայն դու ես, որ կաս, միայնակ: Այս ամենն ուղեկցվում է էներգիայի հանկարծակի անկումներով, մոտեցող ծերության, անխուսափելի մահվան մասին մտքերով... Օձը «փակ» նշան է, պարփակվում է ներսում, իսկ ներսում մերկ, անպաշտպան հոգին է: Հայտնվում են թերարժեքության բարդույթներ, Օձը ջանում է հաստատել իր կարևորությունը սեռական քաջագործություններով:

Տասներորդ կյանք' Վիշապ (55-70 տարեկան)
Ճգնաժամն անցավ, քավարանը, որ ստեղծել էր Օձը, անցյալում է: Այժմ մարդն անհատ է, նրան վերելք է տրված, իսկ դրա հետ նաև' երազկոտություն, բանաստեղծականություն, այլ աշխարհներ ճամփորդելու կարողություն: Արտաքինից սա շատ պատկառելի տարիք է, որը կարելի է անվանել «տնօրենի» տարիք: Այժմ կարելի է ղեկավարել, բարեգործություն անել: Բայց պետք չէ Վիշապի մեջ սուր միտք փնտրել: Այս տարիքի համար ասում են. «Ստեղծագործական ծաղկման շրջան»: Հենց Վիշապի տարիքում խորհրդավորությունը գտնում է իր հզոր մարմնավորումը: Վիշապը ներում է սիրով. չէ՞ որ Վիշապը սիրո աղբյուր է:

Տասնմեկերորդ կյանք' Կատու կամ Նապաստակ (70-85 տարեկան)
Խաղարկային տարիք է' նման Այծին և Վարազին: Կատուն 12 նշաններից ամենասպորտայինն է: Նրա ազարտը, պայքարի մեջ նրա կիրքն անսահման են: Կատվի տարիքին հասած մարդուն ի՞նչն է խանգարում մահանալ և ի՞նչն է օգնում վերապրել: Հոգին: Կատուն հուշագրող է. նա հիշում է ողջ կյանքը, բոլոր մարդկանց, խոսքերը, գործերը, իրադարձությունները: Կատուն բաց, շփվող նշան է: Այս տարիքում միայնությունը լավագույն ժամանցը չէ: Այս բաց նշանի համար պարզապես անհրաժեշտ է համընդհանուր ուշադրություն ու հարգանք: Նրանց համար լավ ունկնդիրներ կարող են լինել նույնիսկ թոռնիկները:

Տասներկուերորդ կյանք' Վագր (մահ)
Այժմ արդեն մահն անխուսափելի է: Շատ քչերին է հաջողվում Վագր դառնալ: Այն բարձրագույն կամքի նշանն է:
Ձին սովորում է' պատրաստվելով հասարակական կյանքին' առանց ծնողների օգնության: Շունը սովորում է գործել և մտածել առանց հասարակության օգնության' պատրաստվելով անհատական կյանքին: Իսկ ահա Վագրը սովորում է աշխատել առանց մարմնի, առանց ուղեղի օգնության: Վագրի տարիքում մարդն իր մեջ աշխատող հոգի է դաստիարակում: