Երգչուհի Սիրուշոն նոր լուսանկար է հրապարակել, որում ձմեռային կերպարում է։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում երգչուհին սեւ տաբատ է կրում, մուգ գույնի, տաք բլուզ։ Նա արձակել է մազերը, նուրբ շպար ընտրել։ Կերպարն ամբողջացնում են խոշոր աքսեսուարները՝ ականջօղեր, վզնոց, թեւնոցներ եւ մատանիներ։ Մեկնաբանություններում երգչուհին հետեւորդներին հարցրել է, թե որտեղից են նրանց արմատները։ «Ւմը Մուշից են ու Գյումրիից»,- գրել է նա։

Ավելի վաղ երգչուհին ներկայացել էր շքեղ ու հմայիչ կերպարում։ Նա երկնագույն, ուսերը բաց շապիկ էր կրում, շագանակագույն տաբատ։ Սիրուշո արձակել էր վարսերն ու բնական շպար ընտրել։ Կերպարն ամբողջացրել էին սեփական ապրանքանիշի զարդերը։ Հրապարակմանը կից նա գրել էր․ «Յարս ինձ չասաց, Դեղ տամ վերքիդ, Առ դիր, ո՛վ աշուղ»։