Սասեքսի դուքսն ու դքսուհին, որոնք շուտով նոր կյանք կսկսեն Կանադում՝ թագավորական ընտանիքից հեռու, կարող են հրաժարվել ներկա գտնվել արքայադուստր Բեատրիսի հարսանիքին ներկայությունից։ Telegraph-ի հետ զրույցում այսպիսի կարծիք է հայտնել արքայազն Հարիի ընկերը։

Աղբյուրի խոսքով՝ մարտի 31-ից հետո զույգը ծրագրում է վերջնականապես տեղափոխվել Կանադա որդու՝ Արչիի հետ՝ անկախ կյանք սկսելու համար։ Արքայազն Հարինն ու Մեգան Մարքլը բողոքել են, որ պալատն իրենց նկատմամբ անարդար վերաբերմունք է դրսեւորում (ոչ այնքան լավ, որքան ընտանիքի մյուս անդամներին)։ Ինսայդերի տվյալներով՝ դա ակնարկ էր արքայադուստրեր Բեատրիսի եւ Եվգենիայի վերաբերյալ։

Картинки по запросу

Հիշեցնենք՝ Սասեքսի դուքսերը հայատարարել են, որ Եղիսաբեթ Երկրորդն իրենց թույլ է տալիս գումար վաստակել՝ իրենց չզրկելով թագավորական կարգավիճակից։ Միեւնույն ժամանակ նա արքայազն Հարիին եւ Մեգան Մարքլին արգելել է բրենդիգի ընթացքում օգտագործել «թագավորական» բառն այն բանից հետո, երբ նրանք հրաժարվել են միապետությունց։ Այդ ամենը հանգեցրել է ասեկոսեների, որ նրանք հազիվ թե ներկա լինեն թագավորական հիմնական միջոցառումներին, այդ թվում Հարիի քրոջ հարսանիքին։