Prada-ի իրերը Չինաստանում այժմ հասանելի են օնլայն։ Նորաձեւության տունը համաձայնագիր է կնքել գնումների Tmall հարթակի համար՝ չինական ամենահայտնի օնլայն ռեթեյլերը: Վաճառքի կհանվի գարուն 2020 հավաքածուի 75 իր։
Այժմ հարթակը, որը Չինաստանում առաջարկում է իտալական նորաձեւության տան հագուսն ու աքսեսուարները, թեստավորման փուլում է, սակայն թողարկումից մի քանի ժամ անց դրան բաժանորդագրվել է 4000 մարդ։ Ավելի վաղ Prada-ն փակել է Հոնգկոնգի Ռասել սթրիթում ֆլագմանական խանութը եւ կորոնավիրուսի բռնկման պատճառով չեղարկել կրուիզային ցուցադրությունը Տոկիոյում։