Սկանդալային Լիլի Մորտոն նոր լուսանկար է հրապարակել, որն արվել է ԱՄՆ-ում։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում Մորտոն պատկերված է դեղին, շքեղ ավտոմեքենայի ֆոնին։ Նա մուգ գույնի տաբատ է կրում, շապիկ։ Լիլին հագուստը համադրել է գունավոր սպորտային կոշիկների հետ։ Նա արձակել է մազերը, որպես աքսեսուար՝ արեւաին ակնոց կրել։ Ըստ սոցիալական ցանցում արված նշման՝ կադրերն արվել են Լաս Վեգասում։

Օրերս հրապարակված տեսանյութում Լիլին լուսանկարվում էր, իսկ հենց այդ պահին կադրում հայտնվում էր նրա սիրելին նրա գրում եւ ռուսերեն լեզվով ասում․ «Ես նրան մի օր կսպանեմ․․․ Կսպանեմ պարզապես այն բանի համար, որ Նա կա...»։ Այս նույն խոսքերը Լիլին տեղադրել էր հրապարակմանը կից գրառման հատվածում։ Շիկահեր գեղեցկուհին կրում էր թափանցիկ վերնաշապիկ, ջինսե տաբատ եւ բարձրակրունկներ։