Բրիտանացի երգչուհի Էյմի Էնն Դաֆին, որը հանդես է գալիս Դաֆի կեղծանվամբ, պատմել է երաժշտական բեմից իր անհետացման պատճառների մասին։ Անկեղծ հրապարակումը հայտնվել է արտիստի միկրոբլոգում։

«Անհար է պատկերացնել՝ քանի անգամ եմ ես մտածել այս տեքստը գրելու մասին։ Քանի անգամ եմ ես մտածել՝ ինչպես կգրեմ այն, ինչպես ինձ կզգամ դրանից հետո։ Ես չեմ կարող հստակ բացատրել՝ ինչու է հիմա ամենահարմար ժամանակը, ինչու եմ հենց հիմա այսքան ազատ խոսում տեղի ունեցածի մասին։ Չեմ կարող։ Ձեզանից շատերը հարցնում էին, թե ինչ է տեղի ունեցել ինձ հետ, ուր եմ ես կորել ու ինչու։ Ինձ բռանաբարել են, մի քանի օր ուժով պահել ու թմրամիջոցներ տվել։ Բայց հիմա, հավատացեք, ինձ համար անվտանգ է։ Ես ողջ եմ։ Ինձ ժամանակ էր հարկավոր վերականգանվելու համար»,- խոստովանել է երգչուհին։

Ամռանը երգչուհու հետ կապ էր հաստատել լրագրող, որին նա ներկայացրել էր ամբողջ պատմությունը։ Հրապարակման է պատրաստվում հարցազրույցը, որում Դաֆին մանրամասնորեն պատմում է տեղի ունեցածի մասին։ Նա նաեւ լրագրողներին խնդրել է չանհանգստացնել իր ընտանիքին ու մտերիմներին ու երկրպագուներին շնորհակալություն է հայտնել աջակցության համար։

Էյմի Էնն Դաֆին հայտնի է դարձել 2018թ.-ին՝ «Mercy» սինգլի թողարկումից հետո։