Թատրոնի եւ կինոյի ռուս դերասանուհի Իրինա Բեզրուկովան ծանր է վերապրել միակ որդու մահը։ Անդրեյ Լիվանովը կյանքից հեռացել է մոտ հինգ տարի առաջ։ Նրա մարմինը հայտնաբերել են լոգասենյակում։ Բազմաթիվ փորձաքննությունների արդյունքում հաջողվել է պարզել, որ երիտասարդի ոտքը սահել է, ու նա գլուխը հարվածել է սալիկին։

Հայտնի դերասանուհու միակ որդու մահվանից գրեթե հինգ տարի է անցել, եւ նա երկար ժամանակ չէր կարողանում գտնվել իր բնակարանում, հայտնում է «Կոմսոմոլսկայա պրավդա»-ն։ Սակայն 2017թ.-ին նա կրկին այդ բնակարան է տեղափոխվել՝ նախքան դա հրավիրելով «Իդեալական վերանորոգում» («Идеальный ремонт») հաղորդմանը. դիզայներներն ամբողջությամբ վերափոխել են արտիստի բնակարանը։ Սակայն պարզվում է՝ այդ փոփոխությունները բավարար չէին Բեզրուկովային։ Օրերս արտիստի տանն ավարտել են կապիտալ վերանորոգումը։

Картинки по запросу

«Երկու բնակարանը միավորել են մեկում։ Անդրեյը՝ որդին, ապրում էր 96-րդում, Իրան եւ Սերյոժան՝ 97-րդում։ Իսկ հիմա նախաբաղնիքից հնարավոր չէ մտնել որդու բնակարան. այնտեղ, ուր դուռն էր, պատ են շարել, հարթ պատ է։ Իրոչկան այնտեղ նկար է կախել՝ ջրվեժով բնապատկեր։ Այդպես էլ միայնակ ապրում է բնակարանում, անձնական կյանքը չի դասավորել։ Հաճախ է արտասահման մեկնում, հիմա էլ այստեղ չէ»,- պատմել է Բեզրուկովայի մուտքի դռանապանը։