Չինական ծագումով հանրահայտ դերասան Ջեկի Չանը կարանտինում է՝ կորոնավիրուսով վարակված լինելու կասկածանքով: Այս մասին հայտնում է Haber Global-ը:

 

65-ամյա դերասանը ներկա է եղել միջոցառման, որի ներկաններից մեկը հիվանդ է եղել կորոնավիրուսով:

Դրա պատճառով էլ Ջեկի Չանն ու մյուս հյուրերը հայտնվել եբ կարանտինում:

 

Նշենք, որ Ջեկի Չանը պարգեւատրում է խոստացել կորոնավիրուսի դեմ արդյունավետ դեղմիջոցի համար:

Նա Weibo սոցիալական ցանցում գրել է, որ պատրաստ է մեկ միլիոն յուան (143 000 դոլար) վճարել, եթե որեւէ մեկը նման դեղամիջոց ներկայացնի։