Հայտնվել են լուսանկարներ, որոնցում երևում է Բերքշիրի Սոննինգ քաղաքում Ջորջ և Ամալ Քլունիների հեղեղված առանձնատունը:

 
 

Թեմզան դուրս է եկել իր ափերից և ողողել հոլիվուդյան աստղի թենիսի խաղադաշտը, ամառանոցի վերանդան:

17-րդ դարի տունը գտնվում է գետի մի կղզու վրա: Նախկինում առանձնատան այգին ջրհեղեղի հետևանքով վնասվել էր 2016-ին:

Ուրբաթ սպասվում է ավելի շատ անձրև, ինչը հնարավոր է հանգեցնի ավելի մեծ ջրհեղեղների:

Նշենք, որ հոլիվուդյան աստղը և իրավապաշտպանը 2016-ին իրենց երկվորյակների հետ տեղափոխվել են առանձնատուն՝ 18 ամսվա ինտենսիվ վերանորոգումից հետո: