Սցենարիստ, հաղորդավարուհի Դիանա Գրիգորյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Իր միկրոբլոգում հրապարակված լուսանկարում Դիանան սեւ զգեստ է կրում, որի մի հատվածը զարդարված է հետաքրքիր նախշերով։ Սցենարիտսն արձակել է մազերը, ու վառ շպարով է։ Կերպարն ամբողջացրել են աքսեսուարները՝ ականջօղ եւ թեւնոց։ Լուսանկարը մեկնաբանված չէ։

Օրերս հրապարակված կադրերում Դիանան պատկերված էր ավտոմեքենայում։ Նա սեւ վերարկու էր կրում եւ արձակել էր մազերը։ Կերպարն ամբողջացրել էր նուրբ շպարը։ «Խցանման արդյունքը»,- հրապարակումն այսպես էր մակագրել Դիանան։