Միջերկրածովային դիետան բավականին արդյունավետ է ծերունական հիվանդությունների դեմ պայքարում: Այսպիսի եզրակացության է հանգել գիտնականների միջազգային խումբը, հայտնում է MedicalXpress-ը:

Ըստ գիտնականների' միջերկրածովյան դիետայի ոճով սննդակարգը մեծացնում է աղիքներում օգտակար բակտերիաների քանակը եւ նվազեցնում է վնասակար միկրոօրգանիզմների քանակը, որոնք բորբոքում են առաջացնում:

Նոր ուսումնասիրության մեջ փորձագետները գնահատել են 65-79 տարեկան 612 կամավորի աղիքների վիճակը եւ 12-ամսյա սովորական կամ միջերկրածովյան սննդակարգից առաջ (մրգերի, բանջարեղենների, ընկույզների, ձիթապտղի յուղի եւ ձկան բարձր եւ կարմիր մսի եւ հագեցած ճարպերի ցածր պարունակությամբ):

Ինչպես պարզվել է, առողջ սնունդը նպաստել է բարենպաստ փոփոխություններին աղիքային միկրոբիոմայում, ինչը թույլ է տվել կանխել մանրեների բազմազանության կորուստը: Միջերկրածովյան դիետա պահող մարդկանց մոտ ավելացել է մանրէների քանակը, որոնք նպաստում են ոսկորների ամրությանը եւ կապված են քայլելու ունակության բարելավման եւ ձեռքերի ճարպկության հետ: Բացի այդ, նման մարդկանց մոտ բարելավվել են ճանաչողական գործառույթները, ներառյալ' հիշողությունը, ինչպես նաեւ նվազել է բորբոքային նյութերի առաջացումը: