Մարդկային կյանքը հիմնված է օրենքների վրա՝ թե՛ բնության օրենքներ և թե՛ պետական: Օրենքների միջոցով է պահպանվում աշխարհի խաղաղությունը: Սակայն որոշ օրենքներ ուղղակի անհնար  է կարդալ անտարբերությամբ: Դրանք շատ տարօրինակ և ծիծաղելի են:

Ներկայացնում ենք 18 տարօրինակ օրենք սեքսի մասին:

1. Լիբանանում տղամարդկանց պաշտոնապես թույլ է տրված սեռական հարաբերություն ունենալ կենդանիների հետ: Միակ պայմանն այն է, որ կենդանին պետք է էգ լինի: Եթե տղամարդը հարաբերություն ունենա արուների հետ, ապա կդատապարտվի մահվան: Երևում է, որ իշխանությունները պայքարում են հոմոսեքսուալիզմի դեմ:

2. Բահրեյնում բժիշկ-գինեկոլոգներին արգելվում է ուղղակիորեն զննել կանանց: Նրանք կարող են կատարել բուժզննումը միայն հայելու մեջ կանանց սեռական օրգանների արտացոլանքով:

3. ԱՄՆ-ին պատկանող Գուամ կղզում օրենքով արգելվում է ամուսնանալ սեքսուալ փորձ չունեցող աղջիկների հետ: Այնտեղ կան հատուկ «մասնագետներ», ովքեր որոշակի գումարի դիմաց կարող են աղջիկներին զրկել իրենց անմեղությունից:

4. Կոլումբիայի Կալի քաղաքում կինը կարող է սեքսով զբաղվել միայն իր ամուսնու հետ: Թվում է՝ անսովոր ոչինչ չկա, սակայն երբ դա առաջին անգամ է տեղի ունենում, աղջկա մայրը պետք է ներկա լինի:

5. Հոնկոնգում կինը կարող է սպանել իրեն դավաճանած ամուսնուն: Միակ պայմանն այն է, որ նա դա պետք է անի մերկ ձեռքերով, առանց զենքի:

6. Կոլորադոյում արգելվում է համբուրել կնոջը, եթե նա քնած է:

7. Օհայո նահանգում կանանց արգելվում է կրել լաքապատված կաշվե կոշիկ, քանի որ դրանց վրա կարող է արտացոլվել կնոջ սեռական օրգանը: