Երգչուհի Աստղիկ Սաֆարյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ոճային կերպարը։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում երգչուհին պատռված ջինսե տաբատ է կրում, որը համադրել է սեւ բլուզի հետ։ Աստղիկ Սաֆարյանը սեւ երկարաճիտներ է ընտրել։ Նա հավաքել է մազերը, կերպարն ամբողջացրել արեւային ակնոցով։ «Սուրճն ու ընկերը հիասքանչ խառնուրդ են»,- հրապարակումն անգլերենով մակագրել է Աստղիկը։

 

Օրեր առաջ հրապարակված կադրերում ոճային երգչուհին հմայիչ կերպարում էր։ Նա ճերմակ բլուզ էր կրում, ջինսե տաբատ, սպորտային կոշիկներ։ Աստղիկի կերպարն ամբողջացրել էր արեւային ակնոցը։ Նա արձակել էր մազերը, վառ երանգի շրթներկ ընտրել։ Հրապարակմանը կից սիրված երգչուհին մեկնաբանություն չէր թողել։