Սևամորթ մոդելը մեղադրել է ոճաբանին ռասիզմի մեջ՝ ցուցադրության ժամանակ կրած դեմքի աքսեսուարների պատճառով: Այս մասին հայտնում է New York Post-ը:
«Ես ամբողջ մարմնով ցնցվում էի: Ես կանգնել ու լացում էի, ասում էի գործընկերներիս, որ ինձ անհարմար է այդ ռասիստական աքսեսուարները կրելը: Ինձ ասացին, որ այդ անհարամարությունը տևելու է ընդամենը 45 վայրկյան»,- ասել է Լեֆեվրը: Այնուամենայնիվ, մոդելը բեմ է բարձրացել է առանց կապիկի դիմակի և շուտափույթ լքել է միջոցառումը:
«Գունավոր մարդիկ տառապում են այն բանից, որ կազմակերպիչները չեն ստուգում ոճաբանների աշխատանքները ցուցադրությունից առաջ»,- նշել է աղջիկը:
Նշվում է, որ ցուցադրությունը կազմակերպել է Fashion Institute of Technology-ն: