Երիտասարդ դերասանուհի Շուշաննա Թովմասյանն ընտանեկան ջերմ լուսանկար է հրապարակել։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում դերասանուհին պատկերված է ամուսնու հետ։ Սեւ-սպիտակ լուսանկարում զույգը մեղմ գրկախառնված է։ Շուշաննան նուրբ կերպարում է. նա բաց գույնի սվիտեր է կրում, արձակել է մազերն ու նուրբ շպարով է։ «Սերը գեղեցիկ է»,- հրապարակումն անգլերերով մակագրել է դերասանուհին։ Հետեւորդները շտապել են հաճոյախոսություններ գրել. «Հիասքանչ զույգ»։