Իր գենետիկ բնույթով կինը պետք է իրեն դուր եկող տղամարդուն էներգիա եւ սեր տա։ Եթե այդ գործընթացը երկար ժամանակով արգելակվում է, ապա կնոջ օրգանիզմում ինքնաքայքայման գործընթաց է սկսվում։ Սկզբում քայքայվում է նյարդային համակարգը, հետո սկսում են խափանվել երիկամները, կանացի օրգանները, դրա հետ մեկտեղ՝ մյուս օրգանները։ Շատ հաճախ ավելորդ էներգիան կնոջ օրգանիզմում ճարպային կուտակումների է վերածվում։

Բնությունը պահանջում է տղամարդուն տալ այդ կուտակված ռեսուրսը։ Էներգիան պետք է հոսի։ Եթե այն լճանում է, վերածվում է ամենաիսկական ռումբի։

Տղամարդն իր էներգիան կարող է կնոջը փոխանցել ոչ միայն գրկախառնությունների, համբույրների, շոյանքների եւ սեռական մերձեցման միջոցով։ Բավարար է պարզապես հիանալ կնոջով, եւ նա կփայլի էներգիայով։ Այսինքն՝ կնոջով զմայլվելով՝ տղամարդը կարող է նրան փոխանցել իր էներգիայի մի մասը։ Սակայն զմայլանքը կարող է տարբեր լինել։ Նա կնոջ մեջ ոչ թե էգ է տեսնում, այլ աստվածային արարածի, հիանում է նրանով, ասես փայլող աստղ լինի կամ վառ ծաղիկ։ Եթե կինը հայտնվում է դաշտում, որտեղ իրենով զմայլվում են, նա կլանում է տղամարդու դրական էներգիան եւ դառնում է ավելի հմայիչ։ Դրական դաշտում կինը, եթե հիվանդ է, սկսում է ապաքինվել։