Թագավորական տիտղոսներից հրաժարվելուց եւ Կանադա տեղափոխվելուց հետո Մեգան Մարքլի եւ արքայազն Հարիի հարաբերությունները փոխվել են, հաղորդում է People հրատարակության աղբյուրը, որը սերտ հարաբերություններ է պահպանում հայտնի զույգի հետ:

Նա հստակ հայտարարել է, որ Սասեքսի դուքսն ու դքսուհին նոր կյանք են սկսել մեկ այլ մայրցամաքում եւ նրանց միությունը դարձել է ավելի ամուր։

«Նրանք խենթի պես սիրում են միմյանց եւ շատ քնքուշ հարաբերություններ ունեն», - հայտարարել է զույգի մտերիմ ընկերը:

Նրա խոսքով՝ ամուսինների կյանքում գլխավոր դերակատարում ունեն ընտանեկան երջանկությունը, իրենց սիրելի որդու՝ Արչիի բարեկեցությունը։ Որդուն Մեգանը հատուկ ուշադրություն է դարձնում ՝ նրա համար դառնալով «հիանալի մայր»:

Հունվարի կեսերին հայտնի է դարձել, որ Սասեքսյան դուքսներն այս տարվա գարնանից դադարեցնում են թագավորական պարտականությունները եւ զրկվում են տիտղոսներից: Վերջերս նրանք աշխատանքից ազատել են լոնդոնյան աշխատակազմի անդամներին եւ փակել են Բուքինգհեմյան պալատում գտնվող գրասենյակը։