Դերասանուհի Անժելա Սարգսյանը, որը վերջին տարիներին բնակվում է ԱՄՆ-ում, նոր լուսանկար է հրապարակել ու շնորհավորել սիրահարների տոնը։

Instagram-յան էջի Stories բաժնում (այստեղ ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է) հրապարակված լուսանկարում դերասանուհին վառ կերպարում է։ Նա հավաքել է մազերը, արտահայտիչ շպար ընտրել. ընդգծված են շուրթերն ու աչքերը։ Կերպարն ամբողջացրել է վզնոցը։ «Շնորհավոր Վալենտինի օրը»,- հրապարակումն անգլերենով մակագրել է դերասանուհին։