Գերմանացի դերասանուհի, հեռուստահաղորդավարուհի եւ նախկին սուպերմոդել Հայդի Քլումը հայելու առաջ հանել է զգեստն ու դա տեսագրել՝ հոլովակը հրապարակելով Instagram-յան էջում։ Նա այս հանդուգն քայլին դիմել է Նյու Յորքում amfAR բարեգործական գալա ընթրիքից հետո։

«Ուփս, ես կրկին արեցի դա»,- այսպես է մոդելը մակագրել հրապարակումը, որը մեկ մլն-ից ավելի լայք է հավաքել։

Քլումի հետեւորդները հավանության են արժանացրել նոր հրապարակումը։ «Սա քո լավագույն տեսանյութն է, բարի երեկո եմ մաղթում, Հայդի», «Որքան գեղեցիկ ես դու», «Թեժ է, Հայդի։ Շնորհակալություն ոգեշնչման համար»,- մեկնաբանություններում գրել են նրանք։