ՄԻՖ. աղջիկը չի կարող հղիանալ, եթե առաջին անգամ է սեքսով զբաղվում:

ՓԱՍՏ. աղջիկը ԿԱՐՈՂ է հղիանալ, նույնիսկ եթե առաջին անգամ է սեքսով զբաղվում: Սերմնահեղուկի կամ ձվաբջջի համար տարբերություն չկա՝ դա առաջին սեքսն է, թե ոչ, կարևորն այն է, որ սերմնահեղուկը հասնի ձվաբջջին:

ՄԻՖ. եթե աղջիկը սեքսից անմիջապես հետո վեր ու վար ցատկոտի, նա չի հղիանա:

ՓԱՍՏ. սեքսից հետո վեր ու վար ցատկելը լավ մարմնամարզություն է, սակայն այն սերմնահեղուկին չի կարող կասեցնել հասնել ձվաբջջին. Ընդհակառակը, կարող է նույնիսկ օգնել, որ ավելի արագ հասնի:

ՄԻՖ. մարիխուանա ծխելը տղային ստերջ կդարձնի:

ՓԱՍՏ. մարիխուանա ծխելը տղայի սերմնահեղուկի քանակը կնվազեցնի, և նրա սերմնահեղուկը ավելի դանդաղաշարժ կդարձնի, բայց նա ստերջ չի դառնա:

ՄԻՖ. եթե աղջիկը սեքսից հետո ցնցուղով ներլվացում անի լոգանք ընդունելիս, ապա նա չի հղիանա:

ՓԱՍՏ. եթե աղջիկը լոգանք ընդունելիս ցնցուղով ներլվացում անի, ապա նա սերմնահեղուկը ավելի շատ կհրի ներս իր օրգանիզմ և ավելի արագ կհղիանա: Բացի այդ՝ նա նաև կարող է ձեռք բերել վագինալ սնկային ինֆեկցիա:

ՄԻՖ. աղջիկը չի կարող հղիանալ, եթե նա սեքսով զբաղվի իր դաշտանային օրերին:

ՓԱՍՏ. եթե աղջիկը դաշտան է ունենում, նա նաև ունակ է հղիանալու: Որոշ աղջիկների մոտ ձվազատումը կատարվում է նույնիսկ դաշտանային օրերի ժամանակ:

ՄԻՖ. հակաբեղմնավորիչ հաբերը քաղցկեղ են առաջացնում:

ՓԱՍՏ. որոշ հետազոտություններ ցույց են տվել, որ հակաբեղմնավորիչ հաբերը նույնիսկ նվազեցնում են էնդոմետրիալ և ձվարանային քաղցկեղ ձեռք բերելու վտանգները:

ՄԻՖ. հակաբեղմնավորիչ հաբերը պաշտպանում են սեռավարակներից ու ՄԻԱՎ-ից:

ՓԱՍՏ. հակաբեղմնավորի հաբերը միայն պաշտպանում են անցանկալի հղիությունից: Նրանք ընդհանրապես ՈՉ ՄԻ պաշտպանություն չեն տրամադրում սեռավարակներից կամ ՄԻԱՎ-ից: Եթե տղան պահպանակ է օգտագործում, իսկ աղջիկը հակաբեղմնավորիչ հաբեր, ուրեմն՝ սեռավարակների և անցանկալի հղիության վտանգները լիովին անցնում են:

ՄԻՖ. պահպանակները պաշտպանում են բոլոր սեռավարակներից:

ՓԱՍՏ. պահպանակները կարող են պաշտպանել շատ սեռավարակներից, սակայն դրանք ոչ միշտ են պաշտպանում սեռական օրգանների հերպեսից կամ գորտնուկներից, մանավանդ եթե հերպեսն ու գորտնուկները գտնվում են սեռական օրգանի արտաքին մասում:

ՄԻՖ. երկու լատեքսային պահպանակ միաժամանակ օգտագործելը անցանկալի հղիությունից, սեռավարակներից և ՄԻԱՎ-ից պաշտպանությունը կրկնակի է դարձնում:

ՓԱՍՏ. երկու լատեքսային պահպանակներ միաժամանակ օգտագործելը սխալ է, քանի որ երկու լատեքսային մատերիալներն իրար են քսվում և պատռվում, հետևաբար հղիությունից, սեռավարակներից կամ ՄԻԱՎ-ից ընդհանրապես չեն պաշտպանում:

ՄԻՖ. եթե տղան նախքան սերմնաժայթքումը իր առնանդամը դուրս է հանում աղջկա հեշտոցից, ուրեմն աղջիկը չի հղիանա:

ՓԱՍՏ. աղջիկը կարող է հղիանալ, նույնիսկ եթե տղան իր առնանդամը հանի աղջկա հեշտոցից նախքան սերմնաժայթքելը, որովհետև տղայի մոտ նախքան սերմնաժայթքումը լինում են սերմնահեղուկի կաթիլներ, որոնք հնարավոր է որ վաղուց դուրս եկած լինեն իր առնանդամից ու հայտնվեն աղջկա հեշտոցում, նախքան տղայի` առնանդամը դուրս հանելը: