Երգչուհի Արմինկան նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ոճային կերպարը։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում Արմինկան պատռված ջինսե տաբատ է կրում, սեւ շապիկ։ Նա սպիտակ ստորտային կոշիկներ է ընտրել, արձակել մազերը։ Երգչուհին գեղեցիկ շպարով է, իսկ կերպարն ամբողջացնում է արեւային ակնոցը։ «Տղաս իմ ամենալավ լուսանկարիչն է»,- գրել է երգչուհին, որը վերջին տարիներին բնակվում է ԱՄՆ-ում։

Ավելի վաղ հրապարակված կադրում երգչուհին ճերմակ շապիկ էր կրում, սեւ պիջակ։ Վարսերը գեղեցիկ հարդարված էին, երգչուհին քնքուշ շպարով էր։ Ոճային երգչուհու կերպարն ամբողջացրել էր ակնոցը։ Իսկ հրապարակմանը կից Արմինկան հումորային գրառում էր արել․ «Արմինկա տյոտյա»։