Երգչուհի Աննա Թովմասյանը նոր լուսանկար է հրապարակել, որում հմայիչ կերպարում է։

Instagram-յան էջում հրապարակված կադրերն արվել են Սաղմոսավանում։ Երկու երեխաների երիտասարդ մայրիկը վարդագույն հագուստ է ընտրել, որը համադրել է բեժ գույնի վերարկուի հետ։ «Թող որ խաղաղություն լինի մեր սրտերում»,- հրապարակումը մակագրել է երգիչ Արամեի կինը։

 

Ավելի վաղ հրապարակված կադրերում Աննան պատկերված է ամունու՝ Արամեի հետ։ Աննան ձմեռային տաք վերարկու էր կրում, վարսերն արձակված էին, առանց շպարի էր։ Հրապարակմանը կից Աննան անգլերեն լեզվով գրել էր․ «Իմ սեր»։  Ի դեպ, նախորդ տարի զույգը երկորդ անգամ ծնող է դարձել. դեկտեմբերին լույս աշխարհ է եկել գեղեցիկ զույգի որդին։