Դերասան, հումորիստ Մկրտիչ Արզումանյանը գրեթե միշտ յուրօրինակ կերպով է արձագանքում տեղի ունեցող հանրային իրադարձություններին: Դերասանի էջը լի է զվարճալի ու դրական հրապարակումներով։

Մկրտիչ Արզումանյանն իր միկրոբլոգում նոր լուսանկար է հրապարակել, որում պատկերված է զվարճալի կերպարում։ Սիրված դերասանը կրում է վանդակավոր վերնաշապիկ, սեւ երանգի գլխարկ։ Սիրված դերասանը զվարճալի կերպարանքն է ընդունել, իսկ հրապարակմանը կից նա գրել է․ «Երբ երթուղայինը անսպասելի արգելակում է»։

 

Օրեր առաջ հրապարակված կադրերում սիրված դերասանը կրում էր սպիտակ վերնաշապիկ, մոխրագույն ժակետ, նույն երանգի տաբատ, իսկ նրա կերպարն ամբողջացնում էր գլխարկը։ Նա բեղերով էր եւ դեմքի բազմանշանակ արտահայտությամբ է։ Կադրին կից Մկրտիչ Արզումանյանը գրել էր․ «Հաճելի երեկոյի ակնկալիքով»։