Սցենարիստ, հաղորդավարուհի Դիանա Գրիգորյանը նոր լուսանկար է հրապարակել, որում էլեգանտ կերպարում է։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում Դիանան սեւ զգեստ է կրում, որն առանձնանում է ասիմետրիկ ձեւվածքով։ Սցենարիստն այն համադրել է երկարաճիտ կոշիկների հետ։ Նա արձակել է մազերը, վառ շպար ընտրել։ Հետեւորդները գնահատել են կերպարն ու շտապել հաճոյախոսություններ անել. «Շատ գեղեցիկ եք», «Ինչպես միշտ գեղեցիկ եք, Դիանա ջան»։

Ավելի վաղ հրապարակված կադրերում Դիանան սպիտակ շապիկ էր կրում։ Նա հավաքել էր մազերը ու մեղմ շպարով էր։ Կերպարն ամբողջացնում էին նուրբ ականջօղերը։ «Երկուշաբթին թեթեւ է, իսկ ծանրացնողը մենք ենք։ Հաղթական»,- հրապարակումը մակագրել էր նա։