Ամերիկացի երգչուհի Մադոնան Սասեքսի դուքսին եւ նրա կնոջն առաջարկել է բնակվել իր նյու-յորքյան բնակարանում: Ընտանիքին օթեւան տրամադրելու մասին երգչուհին ասել է տեսանյութում, որը հրապարակվել է աստղի Instagram-յան էջում:

Տեսանյութում Մադոնան կարգի է բերում իրեն եւ միեւնույն ժամանակ քննարկում է Կանադայում կյանքի դժվարությունները, ուր վերջերս տեղափոխվել են արքայազն Հարին եւ Մեգան Մարքլը: «Մի փախեք Կանադա, այնտեղ ձանձրալի է,- ասում է երգչուհին:- Ես կարող եմ ձեզ վարձով տալ իմ բնակարանը Վեսթ-Սայդում: Այն երկու ննջասենյակ ունի, իսկ պատուհաններից Մանհեթնի տեսարանն է բացվում, բնակարանն ունի նաեւ պատշգամբ: Սա ամենալավ առաջարկն է»:

«Բուքինգեմյան պալատը չի կարող մրցել Ցենտրալ-Պարկ-Ուեսթի հետ»,-ավելացնում է Մադոնան: Այնուհետեւ կադրի ետեւից տղամարդու ձայնն ասում է, որ Ցենտրալ-Պարկ-Ուեսթում տեսարանները միանշանակ ավելի լավն են: «Այո, ճիշտ է: Այնտեղ շատ են մորթե գլխարկներով տղաները»,-նշում է պոպ-թագուհին:

Տեսանյութը Մադոնան մեկնաբանել է հարցով. «Կցանկանա՞ն Մեգանը եւ արքայազն Հարին վարձակալել իմ բնակարանը»: Որոշ օգտատերեր բացասական են մեկնաբանել տեսանյութը: Նրանք հայտարարել են, որ Մադոնան «ձանձրալի է» եւ մոռացել է, որ իր մայրը Կանադայում բնակվող ֆրանսուհի է եղել: