Լիբանանյան ծագմամբ սուպերմոդել Բելա Հադիդը, հնարավոր է, սեքսուալ ոտնձգությունների է ենթարկվել Victoria's Secret ապրանքանիշի նախկին նախագահ եւ գլխավոր մարկետոլոգ Էդ Ռեյզեկի կողմից, գրում է «New York Times»-ը։

Նյութի հեղինակը գրում է, որ Բելա Հադիդը հայտնվել է մոդելների ցանկում, որոնց հետապնդել է ընկերության նախկին նախագահ ու գլխավոր մարկետոլոգ Էդ Ռեյզեկը։

Картинки по запросу

Ապրանքանիշի գլխավոր՝ Victoriaʼs Secret Fashion Show-ի փորձերի ընթացքում Ռեյզեկն անվայել մեկնաբանություններ է արել ելույթի պատրաստվող «հրեշտակների վերաբերյալ» (համաշխարհային հայտնիություն վայելող մոդելներ, որոնք պոդիում են բարձրանում ներքնազգեստով, որն ուսերի հատվածում թեւեր ունի): Նշվում է, որ այդպիսի ռեպլիկներից մեկը 2018թ.-ի դեֆիլեից առաջ հասցեագրված է եղել Հադիդի կրծքին։

 

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ L Brands-ի հիմնադիր եւ գլխավոր տնօրեն Լեսլի Վեկսներն, ըստ հրապարակման, իմացել է Ռեյզեկից բազմաթիվ բողոքների մասին, սակայն պաշտպանել է նրան։ Ավելին, մոդելները, որոնք բողոքել են կազմակերպության նախագահի վարքից, կորցրել են Victoria's Secret-ի ամենամյա դեֆիլերներին մասնակցության պայմանագիրը։