Պաղեստինյան ծագմամբ ամերիկացի սուպերմոդել Բելլա Հադիդը, որին ավելի վաղ ճանաչել են աշխարհի ամենագեղեցիկ կինը, կադրեր է ներկայացրել հանգստի վայրից: Լուսանկարների եւ տեսանյութի շարքը հայտնվել է հայտնիի Instagram-օգտահաշվում:

Առաջին լուսանկարում 23-ամյա Հադիդը կեցվածք է ընդունել ընձառյուծի մորթու տեսքով լողազգեստով՝ ծովի ֆոնին փայտե կամրջի վրա կանգնած: Մոդելի ոտքերի տակ տեղ է գրավել նրա ընկերուհին՝ ամերիկացի կատարող Ջեսսի Ջո Սթարքը, որը հեռախոսով լուսանկարում է Հադիդին:

 
 

Հաջորդ կադրերում հայտնին ցուցադրել է նկարահանման արդյունքը. տեսանյութում սուպերմոդելը խցիկի առջեւ պարում է նույն բիկինիով՝ արձակ թաց մազերով: Իր կերպարը նա համալրել է ոսկե շղթայով՝ գոտկատեղին: