02:08
«Երբ աշխարհի քաոսից հոգնես, լռիր, սրտիդ ձայնը վերջապես կլսես ու կհասկանաս նորից, որ արագ պտույտի մեջ միշտ ու անփոփոխ է Սերդ…»․ Նազենի Հովհաննիսյան

Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը նոր լուսանկար է հրապարակել և գրել.

«Աշխարհի պտույտի քաոսում մի պահ կանգ առ ու ՏԵՍ: Տես, որ աշխարհ ունես, մի աշխարհ կյանք ու Սեր: ՏԵՍ, որ դժվարությունները «Աստծո պատիժ» չեն, այլ ինքնաճանաչողության ճանապարհ, տես, որ ծառերի սառած ու ձյունապատ ճյուղերը արտասովոր գեղեցիկ են`իրար նմանը չունեցող հազարավոր փաթիլներով պատված: Կանգ առ, իմ ընկեր, լսիր օդում թաքնված նոտաներն ու կյանքիդ ձմեռը զարդարիր Աստվածային երաժշտությամբ, չէ՞ որ այն բոլորինն է:

Երբ աշխարհի քաոսից հոգնես, լռիր, սրտիդ ձայնը վերջապես կլսես ու կհասկանաս նորից, որ արագ պտույտի մեջ միշտ ու անփոփոխ է Սերդ…ինչպիսին էլ այն լինի: ) (Հատված ՆՀ)»։

 

 
Առաջարկում ենք նաև
Լրահոս