Ամերիկացի երգչուհի Լեդի Գագայի նոր ընկերը ձեռնարկատեր Մայքլ Պոլանսկին է, հաղորդում է Page Six-ը: Երգչուհու սիրեցյալը Հարվարդի համալսարանի շրջանավարտ է: Ներկայումս Պոլանսկին զբաղվում է բարեգործական նախագծերով Parker Group ընկերությունում, որը հիմնել է Facebook-ի համահիմնադիր Շոն Փարքերը:
 
Զույգն աչքի է ընկել փետրվարի 1-ին կայացած Super Bowl-ի ֆուտբոլի ամերիկյան ազգային առաջնության եզրափակիչ խաղում:
Առաջին անգամ Գագային ու Պոլանսկիին միասին նկատել են Ամանորին, Լաս Վեգասում: