Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել՝ կից գրելով․

«Ես հասկանում եմ, որ այս տեսքը բոլորովին էլ այն չէ, ինչ մենք սիրում ենք,կամ ինչպես մեզ կուզենային տեսնել: Ու վստահ էսպես չարժի գնալ Օսկարի մրցանակաբաշխությանը։ Այն որևէ աղերս չունի «գեղեցկության» ու ոճային լինելու փաստի հետ))))

 

ԲԱՅՑ, այս դիմակը ԿԱՆԽԱՐԳԵԼՈՒՄ Է արդեն համաշխարհային տարածում ստացող համաճարակը... Նախ` պաշտպանում է ձեզ, և երկրորդ, որն ըստ իս ավելի կարևոր է, թույլ չի տալիս, որ դուք ակամայից վնասեք մնացածներին... Ճամփորդական ատրիբուտների մեջ այս ընթացքին ավելացան այս դիմակներն ու ռետինե ձեռնոցները: Առողջ ու պաշտպանված եղեք»։