Անցած տարվա ապրիլին հայտնի դարձավ, որ դերասանուհի Մոնիկա Բելուչիի և դերասան Վենսան Կասելի դուստրը` Դևա Կասելը, սկսել է համագործակցել իտալական Dolce & Gabbana ընկերության հետ և նկարահանվել է բրենդի նոր` Dolce Shine բույրի գովազդային տեսահոլովակում: Նկարահանումները տեղի են ունեցել իտալական Ռավելլո կոմունայում:
Այժմ Դևա Կասելի երկրպագուների ստեղծած սոցցանցային էջերում լուսանկարներ են հրապարակվում, որտեղ այն ժամանակ դեռ 14-ամյա (ներկայում` 15-ամյա) աղջիկը գեղեցիկ կադրեր ստանալու համար սպիտակ ժանյակավոր զգեստով դիրքավորվել է բնապատկերների և ծովի ֆոնին:
Dolce Shine պարֆյումերային կոմպոզիցիան ստեղծվել է մանգոյի, թուրինջի, սերկևիլի, հասմիկի, թուրինջածաղկի, ավստրալական ճանդակի, մուշկի բույրերի համադրությամբ: